Պատահարներ Կարևոր

Երևանում մահացած հայտնաբերված կինը բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կի՞նն է. ԶԼՄ

Gohar Vardanyan 1 րոպե 2,533 դիտում
Երևանում մահացած հայտնաբերված կինը բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կի՞նն է. ԶԼՄ

Մահացած հայտնաբերված կինը բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կինն է՝ Յանա Նիկոլաևնա Զելենսկայան (Яна Николайевна Зеленская), որը, ըստ նախնական վարկածի, ինքնասպան է եղել: Նրան հայտնաբերել են բաղնիքում՝ բավականին առեծվածային պայմաններում։ Այս մասին հայտնում է Armlur.am-ը՝  մանրամասներ հայտնելով ողբերգական դեպքից:
 

Նշենք, որ մահացած կնոջ ամուսինը՝ Ալեքսեյ Ռոմանովը, Խաբարովսկից նախկին հաղորդավար ու լրագրող է: Նա 2016թ. ընտանիքի հետ հարկադրված լքել է Ռուսաստանը, հաստատվել Վրաստանում: Պատճառը, բլոգերի խոսքով, իշխանությունների կողմից իր նկատմամբ կիրառվող ճնշումն էր: 2019թ. Ռոմանովը վերադարձել է Ռուսաստան:
 

Մինչ ՌԴ վերադառնալը՝ Ալեքսեյ Ռոմանովը եղել է նաև Հայաստանում: Մասնավորապես, նա Երևանում է գտնվել 2018թ. ապրիլին՝ Թավշյա հեղափոխության օրերին, իսկ երբ նրան Ռուսաստանում ձերբակալել էին նա եղել էր «Դուխով» շապիկով։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ ժամը 21:30-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնությունից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Տպագրիչների 6-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:

 

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, իսկ նրա ամուսինը Ռուսաստանում և Հայաստանում հայտնի բլոգեր է։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250