Քաղաքականություն

Հայաստանը «դիվերսիֆիկացիա» անվան տակ հեռանում է Ռուսաստանից, դեպի թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը «դիվերսիֆիկացիա» անվան տակ հեռանում է Ռուսաստանից, դեպի թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանի իշխանությունները «դիվերսիֆիկացիա» բառի տակ թաքցնում են եվրասիական ինտեգրումից և Ռուսաստանի հետ ավանդական դաշնակցային հարաբերություններից հրաժարվելու ու դեպի Ռուսաստանի նկատմամբ, ըստ…

Հայաստանի իշխանությունները «դիվերսիֆիկացիա» բառի տակ թաքցնում են եվրասիական ինտեգրումից և Ռուսաստանի հետ ավանդական դաշնակցային հարաբերություններից հրաժարվելու ու դեպի Ռուսաստանի նկատմամբ, ըստ Մոսկվայի, թշնամական Եվրամիություն շրջվելու քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։


«Պետք չէ փոխարինել հասկացությունները, որովհետև եթե «դիվերսիֆիկացիա» գեղեցիկ բառի տակ թաքցվում է շրջադարձը եվրասիական ինտեգրումից և ավանդական դաշնակցից դեպի Եվրամիություն, որը բացահայտ թշնամական դիրքորոշում ունի Ռուսաստանի նկատմամբ և լրջորեն քննարկում է Ռուսաստանի հետ ուղիղ բախման հնարավորությունը, ապա այստեղ եզրակացությունն ակնհայտ է»,- ասել է Ֆադեևը՝ մեկնաբանելով Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները։


Նրա խոսքով՝ դա «բացահայտ խաբեություն» է ոչ միայն եվրասիական ինտեգրման գործընկերների, այլև Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։ Ֆադեևը պնդել է, որ դեպի Եվրոպա, իր ձևակերպմամբ, «ցատկի» սոցիալ-տնտեսական հետևանքները թաքցվում են հանրությունից, իսկ արտահանման ոլորտում առկա խնդիրները ներկայացվում են որպես Մոսկվայի սահմանափակումների հետևանք։


«Դրանք մեր սահմանափակումները չեն, այլ այն իրականությունը, որ սպասում է Հայաստանին՝ ավանդական կապերը խզելու դեպքում»,- ընդգծել է ռուսաստանցի դիվանագետը։


Ֆադեևը նաև նշել է, որ Երևանի և արևմտյան երկրների միջև ստորագրված համագործակցության հռչակագրերը, ըստ նրա, իրավաբանորեն պարտադիր ուժ չունեն՝ ի տարբերություն հայ-ռուսական գործող պայմանագրերի և համաձայնագրերի։


Նա հիշեցրել է նաև, որ 2024 թվականին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցում գրել էր, թե Արևմուտքի համար Հայաստանը «ցածր ծախսատար նախագիծ» է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250