Քաղաքականություն

Վարդևանյանը ներողություն խնդրեց Ղազարյանի խոսքերի համար և պարզաբանեց «Նաիրի Ինշուրանս»-ի հետ կապը

 Վարդևանյանը ներողություն խնդրեց Ղազարյանի խոսքերի համար և պարզաբանեց «Նաիրի Ինշուրանս»-ի հետ կապը
Ազգային ժողովում փոխնախագահի ընտրության քննարկման ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանը անդրադարձել է իր թիմակից Էդգար Ղազարյանի՝ հայ սակրավորների վերաբերյալ նախկինում…

Ազգային ժողովում փոխնախագահի ընտրության քննարկման ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանը անդրադարձել է իր թիմակից Էդգար Ղազարյանի՝ հայ սակրավորների վերաբերյալ նախկինում հնչեցրած հայտարարությանը և կրկին ներողություն խնդրել դրա համար։


Արձագանքելով պատգամավոր Արայիկ Հարությունյանի դիտարկմանը, թե նախկինում հնչեցրած ներողությունը պայմանական էր, Վարդևանյանն ասել է.


«Ես ամեն դեպքում բոլոր մեր այն հայրենակիցներին, որոնք լսեցին ձեր այս խոսքը, ներողություն եմ խնդրում այն արտահայտության համար, որը դուք վկայակոչեցիք՝ հայ սակրավորներին վերաբերող»։


Նա ընդգծել է, որ որևէ խնդիր չունի ներողություն խնդրելու, եթե խոսքը վերաբերում է հայրենակիցների վիրավորանքին։


«Նորից կասեմ՝ հայ սակրավորների վերաբերյալ այն ձևակերպումը, որը այս դահլիճից հրապարակվել է, ես դրա համար ներողություն եմ խնդրում՝ Ղազարյան Էդգարի կողմից ասվածի համար»,- նշել է նա։


Քննարկման ընթացքում Վարդևանյանը նաև պարզաբանել է իր մասնագիտական գործունեության հետ կապված հարցերը՝ անդրադառնալով «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ ունեցած կապին։


Նրա խոսքով՝ ընկերության խորհրդի անդամ է նշանակվել Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ՝ ընկերության հիմնական բաժնետերերից Վահագն Խաչատրյանի առաջադրմամբ։ Վարդևանյանը նշել է, որ խորհրդում ունեցել է անկախ անդամի կարգավիճակ և դուրս է եկել դրա կազմից քաղաքական գործունեությամբ զբաղվել սկսելուց հետո։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250