Արցախից հայտնել են, թե ինչ սկզբունքով են բաշխվելու ՌԴ օգնության փաթեթները
Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված առաջին անհրաժեշտության սննդամթերքը նախատեսվում է առաջիկա օրերին բաշխել հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքներին․
Զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որտեղ կան անչափահաս երեխաներ։
Այն ընտանիքներին, որտեղ կան հաշմանդամ երեխաներ։
5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։
Նշվում է, որ օգնության բաշխման մանրամասները կհաղորդվի լրացուցիչ:
ՌԴ խաղաղապահներն այսօր տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է երեկ ռուսական Կարմիր խաչի մեքենայով Ստեփանակերտ հասցված 15 տոննա մարդասիրական բեռների բեռնաթափման գործընթացը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Արցախ է տեղափոխվել մթերային 1000 փաթեթ, որի մեջ մտնում է 0.9 լ արևածաղկի ձեթ, 1 կգ շաքարավազ, 2 կգ ցորենի ալյուր, 500 գր մակարոն (3 հատ), 1կգ հնդկաձավար, 1 կգ կորեկ, 1 կգ սպիտակաձավար, 0,5 կգ վարսակի փաթիլներ, 0,5 կգ–ոց5 հատ շոգեխաշուկ (Тушенка) 5 հատ։Այսպիսի 1 հավաքածուի ընդհանուր քաշը 11,4 կգ է։ Արցախ է բերվել նաև 192 մանկական հավաքածու։
Նմանատիպ հոդվածներ
ՔԱՐՏԵԶ․ Տեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները և կարմիր մահիկի մեքենաների վայրը․ Թաթոյան
Այս քարտեզները և տեղակայումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Լաչինի միջանցքն ունի Արցախի էթնիկ հայերի ինքնությունը պահ...
Մի քանի օր Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով
Սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է...
Արցախի իշխանությունները որոշում կայացրեցին ընդունել Ակնայով հումանիտար բեռների տեղափոխումը
Արցախի իշխանությունները որոշում կայացրեցին թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը։ Այս մաս...
Վրացական համարանիշներով ավտոմեքենաներ ներմուծող վարորդների հետ ՊԵԿ-ից առայժմ որևէ մեկը չի հանդիպել
Վրացական համարանիշներով ավտոմեքենաներ ներմուծող վարորդների հետ, որոնք բողոքում են նոր նախագծից, ըստ որի վրացական պետհամա...