Արցախի իշխանությունները որոշում կայացրեցին ընդունել Ակնայով հումանիտար բեռների տեղափոխումը
Արցախի իշխանությունները որոշում կայացրեցին թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։
Շեշտվում է, որ խոսքը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով արտասահմանյան ծագում ունեցող հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման մասին` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով։
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետեւանքով առաջացած ճգնաժամն օրեցօր խորանում է: Հացահատիկի հայթայթման եւ հացի արտադրամասերին ալյուրի մատակարարման գործընթացը կառավարությունը կազմակերպում է սուղ պայմաններում եւ, ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը:
Հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը՝ Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի եւ խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, եւ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով (արտասահմանյան ծագում ունեցող բեռներ):
Գործընթացի կազմակերպումն անհրաժեշտ է ինչպես մեր քաղաքացիների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, այնպես էլ Բերձորի միջանցքով հումանիտար բեռների հետագա տեղափոխումն ապահովելու համար:
Տեղեկացնում ենք նաեւ, որ միջնորդներն աշխատանք են տանում Արցախի եւ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ հանրապետությունում լարված հումանիտար եւ անվտանգային իրավիճակը թոթափելու նպատակով»,- նշվում է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանում պատրաստվում են հեղաշրջում կազմակերպել․ երկրի ԱԱԾ
Վրաստանի տարածքում մարդկանց որոշակի խումբ է գործում, որը ծրագրում է հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ապակայունացում և քաղաք...
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 14:00-ի դրությամբ․ ԿԸՀ
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 14:00-ի դրությամբ։ Ըստ այդմ, Երևանում ժամը 14։00–ի դ...
Երևանի բոլոր 10 ԸԸՀ-ներում տեղի կունենա պարտադիր վերահաշավարկի վիճակահանությունը. ԿԸՀ
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին, Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի կունենա պարտադիր...
ՔԱՐՏԵԶ․ Տեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները և կարմիր մահիկի մեքենաների վայրը․ Թաթոյան
Այս քարտեզները և տեղակայումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Լաչինի միջանցքն ունի Արցախի էթնիկ հայերի ինքնությունը պահ...