Բնակարանում հայտնաբերվել է Ռուսաստանում և Հայաստանում հայտնի բլոգերի կնոջ դին

Քիչ առաջ առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Տպագրիչների 6-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են երիտասարդ կնոջ դի։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, իսկ նրա ամուսինը Ռուսաստանում և Հայաստանում հայտնի բլոգեր է։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

 

Պատահարներ