ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ով է ավիավթարից զոհված «վագներական» Եվգենի Մակարյանը
Երեկ ուշ երեկոյան Ռոսավիացիան հրապարակեց բիզնես-ջեթի կործանման հետևանքով զոհված անձանց անունները։
Նրանց թվում էր նաև հայկական ազգանունով քաղաքացի՝ Եվգենի Մակարյանը։
«Центр Досье»-ն տեղեկություններ է հրապարակել Մակարյանի մասին։
Այսպես, ըստ տարածված տեղեկատվության, հայտնի է, որ Եվգենի Մակարյանը («Մակար») «Վագների» վետերաններից է, ոստիկանության կրտսեր լեյտենանտ։ Նա զբաղվել է կուդոյով և սամբոյով, սիրում էր կարդալ։ Մակարյանը կռվել է Սիրիայում և ողջ մնացել 2017-ի հունվարին ամերիկյան ավիացիայի հետ բախումից հետո։
Ըստ ուկրաինական «Միրոտվորեց»-ի` 38-ամյա Մակարյանը «Վագների» խմբի մարտիկ է։
Հիշեցնենք, որ ՌԴ Տվերի մարզում կործանված ինքնաթիռում գտնված բոլոր անձանց մարմինները հայտնաբերվել են։
Որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։ Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։