«Մորթել գումարտակի հրամանատարներին»․ Լուկաշենկոյի արձագանքը՝ զորավարժություններին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի մերձակայքում գտնվող զորավարժարանում անցկացված կրակային վարժանքների որակը գնահատել է «շատ թույլ» և խոստացել է «կաշիները քերթել, մորթել գումարտակի հրամանատարներին», հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Լուկաշենկոն անակնկալ ստուգում է անցկացրել Մինսկի մարզի Բորիսովի շրջանի 227-րդ համակցված զորավարժարանում, որտեղ անցկացվում էին նռնականետերի և ավտոմատ զենքի կիրառման վարժանքներ: Բելառուսի առաջնորդը բացատրել է, որ ցանկանում է անձամբ գնահատել զորքերի մարտական գործողությունների պատրաստվածությունը:
«Դե, եկեք ազնիվ լինենք։ Նրանք կրակում են, տեսնում են թիրախները։ Նրանք, իհարկե, հուզվում են. նախագահը կանգնած է նրանց ետևում։ Ես հասկանում եմ, որ կա որոշակի անհանգստություն։ Դե ինչ, թող այդպես լինի. նրանք որոշ թիրախների հարվածել են, մյուսներին՝ վրիպել», - եզրափակել է հանրապետության ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
2025-ին արձանագրվել է ներգաղթի միտում․ ՆԳ նախարար
2025 թվականը Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիական ծառայության համար առանձնահատուկ է եղել։ մա...
Սահմանվեց վերջնաժամկետ․ նոր որոշում՝ աշխատանքային պայմանագրերի վերաբերյալ․ Թորոսյան
Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց և ամբողջությամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության աշխատան...
Իրանի դեսպանն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ ունեցած դժգոհություններին
Հայաստանում Իրանի դեսպանությունը հանդիսավոր պայմաններում նշել է Ազգային տոնը՝ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47...
Փոփոխություններ՝ ՀՀ դրոշի վարվեցողության կարգում․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստի ժամանակ անդրադարձել է պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքին։ «Դրոշ...