Իմ նպատակն այս իշխանությունից ազատվելն է. Արթուր Վանեցյան
Վստահ եմ, որ, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր հիմնական ուժերի ճիշտ համագործակցությունը։ Եթե չլինի այդ համագործակցությունը, եթե բոլորը միայն իրենց շահով ու իրենց ամբիցիաներով առաջնորդվեն, որևէ օգուտ չենք ունենալու։ Բայց վստահ եմ, որ այդպես չի լինի, ու նաև գիտեմ, որ ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ հարցազրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթելու շանսերին։
Նրա խոսքով՝ «Հայրենիք» կուսակցությունը և ինքը մասնակցում են ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու համար։
«Իմ նպատակը պատգամավոր դառնալը չէ, իմ նպատակն ԱԺ-ում խմբակցություն ունենալը չէ, իմ նպատակն այս իշխանությունից ազատվելն է, և ես ամեն ինչ անելու եմ, որ մենք դրան հասնենք»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը միայն պատերազմ կբերի Եվրոպային. Օրբան
Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը միայն պատերազմ կբերի Եվրոպային. Հունգարիան չի աջակցի իր անվտանգությանը սպառնաց...
Օվերչուկը` հայկական երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին
Մոսկվան և Երևանը կսկսեն բանակցություններ Ադրբեջանին և Թուրքիային միացված հայկական երկաթուղիների երկու հատվածների վերական...
ՆԱՏՕ-ի անվտանգությունը կապված է Ուկրաինայի անվտանգության հետ. Ռուտտե
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ կազմակերպության անվտ...
Եվրոպան պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ բանակցությունների. Մակրոն
Եվրոպան պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ բանակցությունների մայրցամաքի ապագայի վերաբերյալ, հայտարարել է Ֆրանսիայի նախագ...