Ջրաշենում աշակերտները ծեծել են 13-ամյա պատանու. մանկավարժական կազմը թաքցրել է. ՆԳՆ
Փետրվարի 11-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ջրաշեն գյուղից մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխել 13-ամյա պատանու: Մայրը հայտնել է, որ որդուն Ջրաշենի միջնակարգ դպրոցում ծեծի է ենթարկել համադասարանցին:
Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ դասարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված պատանուն ծեծի են ենթարկել երեք համադասարանցիները, մինչդեռ դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը:
ՆԳ նախարարի անունից դեպքի վերաբերյալ միջնորդագիր կներկայացվի ԿԳՄՍ նախարարին։
Համադասարանցուն ծեծի ենթարկած անչափահասները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեղադրանքներով։
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ Երևանում հնչած կրակոցների դեպքից․ կան վիրավորներ և հնարավոր զոհ
Այսօր՝ փետրվարի 18-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությ...
Պարզվել է Աջափնյակի կրակոցներին մասնակից անձանց ողջ շրջանակը և զոհի ինքնությունը
Ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: Փետրվարի...
Հարցաքննել են Անապայի տեխնիկումում կրակոցներ իրականացրած ուսանողին
Ռուսաստանի Քննչական կոմիտեն դատարանին միջնորդություն կներկայացնի Անապայի արդյունաբերական տեխնիկումում տեղի ունեցած հարձա...
Կրակոցներ՝ Կանադայի ավագ դպրոցում. կան զոհեր
Կանադայի նահանգներից մեկի ավագ դպրոցում արձանագրված կրակոցների հետևանքով մահացել է 10 մարդ, այդ թվում՝ կրակողը։ Երկու տո...