Ուկրաինացիները վարժանքի ժամանակ «ոչնչացրել» են ՆԱՏՕ-ի երկու գումարտակ
Էստոնիայում անցկացված Hedgehog 2025 զորավարժությունների ընթացքում ուկրաինացի անօդաչու սարքերի օպերատորները պայմանական սցենարով «ոչնչացրել» են ՆԱՏՕ-ի երկու գումարտակ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Վարժանքներին մասնակցել են ավելի քան 16 հազար զինվորականներ դաշինքի 12 երկրներից։ Նրանց հակադրվել են ուկրաինացի մասնագետներ, այդ թվում՝ մարտական փորձ ունեցող զինծառայողներ։ Սցենարի համաձայն՝ հակառակորդի մի խումբը կազմել է շուրջ 100 մարդ, իսկ մյուսը՝ 10 ուկրաինացի։
Փոքրաթիվ թիմը կես օրվա ընթացքում պայմանականորեն շարքից դուրս է բերել 17 զրահամեքենա և իրականացրել ևս 30 հարված տարբեր թիրախների ուղղությամբ։ Էստոնիայի պաշտպանության ուժերի ներկայացուցչի խոսքով՝ ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները գործել են առանց պատշաճ քողարկման և տեխնիկան տեղակայել բաց տարածքում։
Արդյունքում սցենարով երկու գումարտակ ճանաչվել է «ոչնչացված» և չի շարունակել պայմանական մարտը։ Նշվում է, որ անօդաչու սարքերի լայն կիրառումը փոխում է մարտավարական մոտեցումները, ինչին արևմտյան բանակները դեռևս լիարժեք հարմարված չեն։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ ռազմաօդային ինքնաթիռներ են ժամանել Երևան և Բաքու
Փետրվարի առաջին օրերին ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող առնվազն 20 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ ժամանել են Հայաստան և...
Զելենսկին հերքել է ընտրությունների մասին լուրը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ փետրվարի 24-ին ընտրություններ անցկացնելու մասին տեղեկությունները...
Պայթյուններ Ռուսաստանի Ուխտա քաղաքում
Ռուսաստանի Ուխտա քաղաքում պայթյուններ են որոտացել անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի պայմաններում: Այս մասին հայտնում են...
Վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը
ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստում քննարկվում է «Զինվորական ծառայության և զին...