Խնդրում եմ համբերատար լինել. Ավինյանը՝ Երևանում առկա է փոսերի խնդիրներից
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել․
«Սիրելի՛ երևանցիներ,
Գիտենք, որ այս պահին Երևանում առկա է փոսերի խնդիր, և դա ձեզ համար անհարմարություն է պատճառում։
Փոսերը հիմնականում առաջացել են ձմեռային սեզոնի ընթացքում՝ բազմակի սառչել–հալվել ցիկլերի, ճանապարհային ծածկի մեջ ջրի ներթափանցման և ձյան դեմ կիրառված աղի ազդեցության հետևանքով։ Ջուրը սառչելիս ընդլայնվում է, թուլացնում է ասֆալտի կառուցվածքը, իսկ ծանր երթևեկությունը վերջնականորեն քանդում է այդ հատվածները։
Երևանում այսօրվանից մեկնարկում է փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը։ Կիրականացվի 200 հազար քմ աշխատանք: Բոլոր վարչական շրջաններում գործընթացը կկազմակերպվի գիշերային ժամերին՝ հետևյալ կերպ. նախ կիրականացվի երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, հետո նոր ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրում:
Ապրիլ ամսից էլ կմեկնարկի միջին նորոգման տարեկան ծրագիրը, որն ընդգրկում է նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում:
Խնդրում եմ համբերատար լինել։ Աշխատանքները լինելու են ինտենսիվ և հետևողական»։
Ավինյանը ավելի վաղ ասել էր՝ «Վաղը չէ մյուս օրվանից, եթե եղանակը թույլ տա, ամբողջ քաղաքում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ»։
Նմանատիպ հոդվածներ
Զբոսաշրջային գործունեություն իրականացնողները պետք է գրանցվեն էլեկտրոնային գրանցամատյանում
Պատրաստվել է համապատասխան կայք, որն ինտեգրված է էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ամբողջ համակարգին, և այ...
«Մարտի 1»-ի գործի շրջանակում Վալերիյ Օսիպյանին և ևս մեկ անձի մեղադրանքներ են ներկայացվել
«Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ...
Հայաստանին տրվել է բացառիկ շանս լինել էներգետիկ առումով անկախ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանի կայուն էներգիայի օրեր»-ի շրջանակում հանդիպել է «Երիտասարդությունը՝ հանուն Հայաստանի գիտ...
Պատասխանատու ձևով ասում եմ, գերազանց առաջադիմությամբ կրթությունից դուրս չի մնա. Փաշինյան
Որևէ ուսանող կրթական պրոցեսից չպետք է դուրս մնա միայն այն պատճառով, որ ուսման վարձը վճարելու խնդիր ունի։ Այս մասին ասել...