Հայ դահուկորդը Օլիմպիական խաղերում զբաղեցրեց 53-րդ տեղը
Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը հանդես է եկել Միլան–Կորտինա 2026 ձմեռային Օլիմպիական խաղերի դահուկավազքի 10 կմ ազատ ոճի մրցաձևում՝ անհատական մեկնարկով։
Միքայելյանը տարածությունը հաղթահարել է 23:06.4 արդյունքով՝ զբաղեցնելով 53-րդ հորիզոնականը։ Մրցմանը մասնակցել է 113 մարզիկ, և հայ դահուկորդը կարողացել է գերազանցել 60 մասնակցի արդյունք։
Առաջին տեղը զբաղեցրել է նորվեգացի Յոհաննես Կլեբոն՝ 20:36.2 արդյունքով։ Երկրորդը ֆրանսիացի Մատիս Դելոժն է (20:41.1), իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Նորվեգիայի ներկայացուցիչ Էյնար Հեդեգարտը (20:50.2)։
Կլեբոյի համար այս հաղթանակը դարձել է երրորդը Միլան–Կորտինա խաղերում։ Նա արդեն ունի ութ օլիմպիական ոսկե մեդալ և հայտարարել է, որ նպատակ ունի այս խաղերում նվաճել դահուկավազքի բոլոր վեց ոսկե մեդալներից յուրաքանչյուրն, որոնցից երեքն արդեն իր ակտիվում են։
Նմանատիպ հոդվածներ
Տիգրան Բարսեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան ազգային ընտրանու կազմում:Բարսեղյանը հանդես...
Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին․ ՀՖՖ
«Ինտեր»-«Յուվենտուս» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի...
Ասա՛ ղեկավարիդ՝ թող ինձ պայմանագիր ուղարկի․ Ծառուկյանի արձագանքը՝ Մուսումեչիի մարտահրավերին
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը պատասխանել է ամերիկացի գրեփլեր Մայքի Մուսումեչիի&nbs...
Հայտնի լեռնադահուկորդին օլիմպիական մրցուղուց ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց
Ամերիկացի հայտնի լեռնադահուկորդ Լինդսի Վոննը սարսափելի անկում է ապրել արագընթաց վայրէջքի մրցման ժամանակ՝ Իտալիայում ընթա...