ՌԴ-ն ցանկանում է նմանվել հզոր արջի, բայց շարժվում է խխունջի արագությամբ. Ռյուտե
Մյունխենում մեկնարկել է անվտանգության համաժողովը, որի շրջանակում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հանդես է եկել առանձին նիստում՝ անդրադառնալով Ուկրաինայի և եվրոպական անվտանգության հարցերին։
Ելույթի ընթացքում Ռյուտեն քննադատել է Ռուսաստանի գործողությունները՝ նշելով, որ Մոսկվան ձգտում է ներկայանալ որպես ուժեղ դերակատար, սակայն իր գործողությունների արդյունավետությունը չի համապատասխանում այդ պատկերին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի ընթացքը չի արտացոլում այն ազդեցությունը, որին երկիրը հավակնում է։
«Ռուսները ցանկանում են նմանվել հզոր արջի, բայց շարժվում են խխունջի արագությամբ»,- ասել է նա:
Նիստը կազմակերպվել է հիմնական ծրագրից դուրս և համախմբել է շուրջ հազար պատվիրակների։ Քննարկման թեմաները ներառել են Ուկրաինայում ընթացող զարգացումները, Իրանի շուրջ իրավիճակը և Եվրոպայի պաշտպանական կարողությունները։
Մյունխենի անվտանգության համաժողովը կշարունակվի մինչև կիրակի։ Գերմանիա է ժամանել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մասնակցելու միջոցառմանը։
Նմանատիպ հոդվածներ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է: Այս մասին հայտարարվեց կուսակցության պաշտոնական...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...
Երկարատև հակամարտությունը ավարտված է․ Վենսի հայտարարությունը՝ Ադրբեջանում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։ Պեսկովը...