Մենք ունենք զրո հաղորդում. ՆԳ նախարարը` դպրոցներում թմրամիջոցների օգտագործման մասին
2025-ի տվյալներով անչափահասների շրջանում թմրանյութերի օգտագործման վեց դեպք է բացահայտվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ արձանագրելով, որ անչափահասների շրջանում թմրամիջոցների զանգվածային օգտագործման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
«Այս թիվը գործնականում կարող է վեցի փոխարեն տասը լինել, բայց վստահաբար չի կարող լինել պատկերի էնպիսի ահռելի փոփոխություն, որ մենք ասենք՝ այո «վխտում են» անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման դեպքերը, բայց մեզ մոտ կա վեց դեպք»,- ասել է նախարարը։
Նախարարը նշեց, որ չնայած անցած տարի բազմաթիվ էին խոսակցություններն այն մասին, թե թմրամիջոցները «վխտում են» դպրոցներում, վիճակագրական պատկերն այլ բան է փաստում։
«Մենք մարտավարական փոփոխություն ենք իրականացրել ու ուսումնասիրել ենք նաև համացանցում այս մասով գրառումները: Հետևողականորեն յուրաքանչյուր հաղորդման հետևից գնացել ենք և գրառման հեղինակին խնդրել ենք տվյալներ տալ, թե որ դպրոցի մասին է խոսքը: Արդյունքում մենք ունենք զրո հաղորդում և ունենք զրո տվյալի փոխանցում այս գրառումների համատեքստում»,- հավելել է Արփինե Սարգսյանը:
նրա խոսքով՝ մարդիկ իներցիայով անընդհատ նույն թեմաներն են քննարկում՝ չհասկանալով, որ սրանով փորձում են պիտակավորել մի սերնդի, որն ընդհանրապես այդ պիտակավորման հետ կապ չունի։
Նմանատիպ հոդվածներ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է: Այս մասին հայտարարվեց կուսակցության պաշտոնական...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...
Երկարատև հակամարտությունը ավարտված է․ Վենսի հայտարարությունը՝ Ադրբեջանում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։ Պեսկովը...