Նման լկտի պահվածքը պետք է բացառվի հաջորդ ընտրություններին. Դավիթ Խուդաթյան
Արգիշտի Մեխակյանին ես եմ ուղարկել ձայնագրությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՏՄԵ նախարար Դավիթ Խուդաթյանը անդրադառնալով մամուլի այն տեղեկություններին, որ Վաղարշապատում «Հաղթանակ» դաշինքի անդամների ու համակիրների հետ կապված ձայնագրությունները վերհանելու «քավորը» Արգիշտի Մեհակյանն է եղել։
«Առնվազն իր ռեակցիայից հասկացել եմ, որ ինքը այդ ձայնագրությունը չէր տեսել, ես էլ ձայնագրությանը ծանոթացել եմ մամուլով։ Ինձ ճիշտ ասած ընտրություններից հետո հետընտրական այս հարցերը այդքան էլ չեն հետաքրքրում, ես էլ պարոն Մեխակյանն էլ զբաղված ենք մեր աշխատանքով, բայց նաև իրավապահ համակարգին շնորհակալ ենք հետևողական աշխատանքի համար, որովհետև այսպիսի դեպքերը կանխելով, մենք պիտի հաջորդ ընտրություններին բացառենք նմանօրինակ լկտի, հանցավոր և ապաքաղաքական պահվածքը։
2025, 2026 թվականներին, կներեք արտահայտությանս համար, բայց ձայնագրությունից պիտի մեջբերեմ, հայհոյանք դնելով քաղաքացուն ընտրության տանելուն պարտադրելը սրիկայություն է, ապաքաղաքական է և հանցագործություն է, և դա պետք է արժանանա գնահատականի և իրավական, և քաղաքական։
Ձայնագրության մեջ ասում է՝ ես կանգնած նայում եմ՝ ով ում ընտրեց, մի քաղաքացու ասում է՝ կգնաս, կընտրես, ես քո հետևից կմտնեմ, կտեսնեմ, օրինակ, պարոն Մեխակյանի քվեաթերթիկը կա այդ աղբարկղի մեջ, թե չէ։ Այսինքն հստակ ուղղորդող պրոցես է, ամենավատ ձևի, լկտիությամբ և հայհոյանքներով համեմված։ Բայց ես նաև ուրախ եմ այն առումով, որ ձայնագրություն պետք չէր վաղարշապատցուն՝ հասկանալու համար, թե ինչն է ընդիմության էությունը Վաղարշապատում, և ինքը ընդդիմությանը արժանի պատասխան տվել է։
Հիմա ընդամենը ընդդիմադիր ավագանու կարգավիճակով իրենք հնարավորություն ունեն առնչվել համայնքային կյանքի հետ։ Իսկ պատկերացնո՞ւմ եք, եթե այդ մարդիկ դառնային իշխանություն»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր
Փետրվարի 12-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապար...
Օլիմպիական խաղերի ժամանակ ձերբակալվել է 16 տարի հետախուզման մեջ գտնվող երկրպագու
Իտալիայում կայացած Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ ձերբակալվել է 2010 թվականից հետախուզվող Սլովակիայի քաղաքացի, հաղոր...
Ոսկու գինը նվազել է 1.76%-ով
NYMEX բորսայի փետրվարի 12-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.Ոսկու գի...
Արմեն Չարչյանի աշխատասենյակը խուզարկվում է քրեական վարույթի նախաքննության շրջանակներում. ՔԿ
Քրեական վարույթի նախաքննության շրջանակներում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարվո...