Հարցաքննել են Անապայի տեխնիկումում կրակոցներ իրականացրած ուսանողին
Ռուսաստանի Քննչական կոմիտեն դատարանին միջնորդություն կներկայացնի Անապայի արդյունաբերական տեխնիկումում տեղի ունեցած հարձակման մեջ կասկածվող երիտասարդին կալանավորելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Քննչական մարմնի փոխանցմամբ՝ կասկածյալն արդեն հարցաքննվել է։ Նրան առաջադրվում են մեղադրանքներ սպանության, երկու և ավելի անձանց սպանության փորձի, ինչպես նաև զենքի հափշտակության հոդվածներով։ Քրեական գործը հարուցվել է Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի համապատասխան դրույթներով։
Դեպքը տեղի է ունեցել նախօրեին։ Հարձակման հետևանքով տուժել են երեք անձ՝ անչափահաս ուսանող, ուսումնական հաստատության աշխատակից և պահպանության ծառայության ներկայացուցիչ։ Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց, սակայն 55-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել:ծ

Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ Երևանում հնչած կրակոցների դեպքից․ կան վիրավորներ և հնարավոր զոհ
Այսօր՝ փետրվարի 18-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությ...
Պարզվել է Աջափնյակի կրակոցներին մասնակից անձանց ողջ շրջանակը և զոհի ինքնությունը
Ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: Փետրվարի...
Ջրաշենում աշակերտները ծեծել են 13-ամյա պատանու. մանկավարժական կազմը թաքցրել է. ՆԳՆ
Փետրվարի 11-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, ո...
Կրակոցներ՝ Կանադայի ավագ դպրոցում. կան զոհեր
Կանադայի նահանգներից մեկի ավագ դպրոցում արձանագրված կրակոցների հետևանքով մահացել է 10 մարդ, այդ թվում՝ կրակողը։ Երկու տո...