Մոսկվայի և Երևանի միջև բանակցություններ են ընթանում. Խանդանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերանորոգման շուրջ Մոսկվայի և Երևանի միջև ընթացող բանակցություններին։
Լրագրողի դիտարկմանը, թե երկաթուղու այն հատվածները, որոնք ռուսական կառավարման ներքո են, և որոնց վերանորոգումն անհրաժեշտ է ընդհանուր ապաշրջափակման համար, արդեն ֆիքսվա՞ծ է, որ անելու է ռուսական կողմը, Սարգիս Խանդանյանը պատասխանել է՝ չի կարող նման հայտարարություն անել կամ հաստատել դա։
«Բանակցություններ են ընթանում, և գիտեք՝ Հայաստանի համար ամենաէականն այն է, որ դա կատարվի արագ, որովհետև մեզ անհրաժեշտ է հնարավորինս շուտ ապաշրջափակել մեր ենթակառուցվածքները հարևանների հետ: Ուստի այդտեղ ժամկետների և դետալների վերաբերյալ, կարծում եմ, պետք է տեսնենք, ստանանք ռուսական կողմի պատկերացումները և դրանից հետո որոշում կայացնենք։
Թե որ փուլում են բանակցությունները, ես չեմ կարող ասել»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Զբոսաշրջային գործունեություն իրականացնողները պետք է գրանցվեն էլեկտրոնային գրանցամատյանում
Պատրաստվել է համապատասխան կայք, որն ինտեգրված է էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ամբողջ համակարգին, և այ...
«Մարտի 1»-ի գործի շրջանակում Վալերիյ Օսիպյանին և ևս մեկ անձի մեղադրանքներ են ներկայացվել
«Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ...
Հայաստանին տրվել է բացառիկ շանս լինել էներգետիկ առումով անկախ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանի կայուն էներգիայի օրեր»-ի շրջանակում հանդիպել է «Երիտասարդությունը՝ հանուն Հայաստանի գիտ...
Պատասխանատու ձևով ասում եմ, գերազանց առաջադիմությամբ կրթությունից դուրս չի մնա. Փաշինյան
Որևէ ուսանող կրթական պրոցեսից չպետք է դուրս մնա միայն այն պատճառով, որ ուսման վարձը վճարելու խնդիր ունի։ Այս մասին ասել...