Ուկրաինան հրապարակել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցող կազմը
Ուկրաինան հայտարարել է Ժնևում նախատեսվող բանակցություններին մասնակցող պատվիրակության նախնական կազմը։ Տեղեկությունը հայտնել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։
Նրա խոսքով՝ բանակցային խմբի կազմը սահմանել է Ուկրաինայի նախագահը։ Պատվիրակության կազմում ընդգրկվել են նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը և նրա տեղակալ Անդրեյ Կիսլիցան, ինչպես նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անատոլի Գնատովը։
Բանակցություններին կմասնակցեն նաև «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան և Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։
Ժնևում նախատեսվում են բանակցություններ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման օրակարգի և ժամկետների վերաբերյալ հավելյալ մանրամասներ առայժմ չեն հրապարակվել։
Նմանատիպ հոդվածներ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է: Այս մասին հայտարարվեց կուսակցության պաշտոնական...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...
Երկարատև հակամարտությունը ավարտված է․ Վենսի հայտարարությունը՝ Ադրբեջանում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։ Պեսկովը...