Բողոքներ հոսանքի վճարներից․ Ռոմանոս Պետրոսյանի արձագանքը
Auroranews.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում ռադիոլսողներից, ովքեր նշում են, որ հունվար ամսվա էլեկտրաէներգիայի վճարը դեկտեմբերի համեմատ ավելի բարձր է եղել։ Նրանց խոսքով՝ նման ծավալի հոսանք չեն օգտագործել և տարակուսում են, թե ինչպես պետք է կատարեն վճարումները։
Auroranews.am-ը հարցի առնչությամբ զրուցել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ։
Նրա խոսքով՝ իրականացվել են բազմաթիվ հասցեական ստուգումներ՝ կապված նման բողոքների հետ, և բոլոր դեպքերում քաղաքացիները ընդունել են, որ սպառումն ավելի մեծ է եղել, ինչպես նախորդ ամսվա, այնպես էլ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։
Նա նշել է, որ քաղաքացիները կարող են գրություն ուղարկել ՀԷՑ՝ նշելով հասցեն և բաժանորդային քարտի տվյալները, այդ թվում նաև էլեկտրոնային հասցեով՝ [email protected]։
Նմանատիպ հոդվածներ
Danone–ի մանկական կաթնախառնուրդները հետ են կանչվում․ թունավոր նյութ է հայտնաբերվել
Սննդամթերթի անվտանգության տեսչական մարմինը կուսումնասիրի «Danone» ընկերության մանկական կաթնախառնուրդները։ Auroranews.am-...
Ռուբլին կտրուկ թանկացել է․ փոխարժեքը՝ փետրվարի 13-ին
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 374,44 դրամ, վաճառքի նվազա...
Սաստիկ բքի, ձյան պատճառով ճանապարհները փակվում են
Փետրվարի 11-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մաս...
Ռուբլին կտրուկ թանկացել է․ փոխարժեքը՝ փետրվարի 12-ին
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 374,52 դրամ, վաճառքի նվազա...