Ռուսաստանը ներկայում աշխարհում միակ երկիրն է, որը նման որոշում է կայացրել․ Պեսկով
Ռուսաստանի մասնակցությունը Խաղաղության խորհրդին առայժմ հստակեցված չէ, և թեման շարունակում է քննարկվել Արտաքին գործերի նախարարությունում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ որոշում դեռ չի կայացվել, քանի որ հարցը գտնվում է միջգերատեսչական քննարկումների փուլում։ Պեսկովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը ներկայում աշխարհում միակ երկիրն է, որը որոշել է մեկ միլիարդ դոլար հատկացնել Գազային աջակցություն տրամադրելու նպատակով։
Կրեմլի ներկայացուցիչը անդրադարձել է նաև ռուս-ամերիկյան հարաբերություններին՝ նշելով, որ Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են հնարավոր տնտեսական համագործակցության հեռանկարները։ Միաժամանակ նա շեշտել է, որ մինչև Ուկրաինայի հարցով համաձայնության հասնելը դժվար է ակնկալել որևէ կոնկրետ պայմանավորվածությունների կամ մանրամասների քննարկում։
Նմանատիպ հոդվածներ
2025-ին արձանագրվել է ներգաղթի միտում․ ՆԳ նախարար
2025 թվականը Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիական ծառայության համար առանձնահատուկ է եղել։ մա...
Սահմանվեց վերջնաժամկետ․ նոր որոշում՝ աշխատանքային պայմանագրերի վերաբերյալ․ Թորոսյան
Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց և ամբողջությամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության աշխատան...
Սա ճակատագրական որոշում է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավորության հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գո...
Իրանի դեսպանն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ ունեցած դժգոհություններին
Հայաստանում Իրանի դեսպանությունը հանդիսավոր պայմաններում նշել է Ազգային տոնը՝ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47...