Կան համատեղ ներդրումներ ԱՄՆ-ի հետ TRIPP նախագծի շրջանակներում. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ընդդիմության պնդումներին, թե հայտարարված գումարները Հայաստանի համար նոր պարտքային բեռ են։
«Խոսքը Firebird ծրագրի շրջանակներում է․․․ հենց իրենք՝ ներդրողները, ասել են, որ ներդրումների ծավալը լինելու է մինչև 4 միլիարդ դոլար։ Խոսքը արհեստական բանականության կենտրոնի մասին է, որը շատ մեծ ծավալ ունի և շատ հեռանկարային ներդրում է»,- ասել է նա։
Փաշինյանը հավելել է, որ կան նաև համատեղ ներդրումներ ԱՄՆ-ի հետ TRIPP նախագծի շրջանակներում, որը շատ կոնկրետ է, սահմանային կառավարման հարցերում, ինչպես նաև միջուկային էներգիայի ոլորտում հնարավոր համագործակցության:
«Բոլոր էդ դեպքերում խոսքը ներդրումների մասին է: Թե ներդրումներից որն է լինելու պետական, որը՝ մասնավոր, կորոշվի հետագա քննարկումներում: Firebird-ի դեպքում դա մասնավոր է, ՀՀ-ն որևէ մասնակցություն չի ունենալու»,- ասաց վարչապետը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հանդիպումից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև փաստաթղթի ստորագրման արարողությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունից հետո հանրային դաշտում ակտիվորեն քննարկվում է ներդրումների թեման: Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Վենսը պարզաբանել է Հայաստանում ամերիկյան ներդրումների հարցը:
Նմանատիպ հոդվածներ
«Մարտի 1»-ի գործի շրջանակում Վալերիյ Օսիպյանին և ևս մեկ անձի մեղադրանքներ են ներկայացվել
«Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ...
Հայաստանին տրվել է բացառիկ շանս լինել էներգետիկ առումով անկախ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանի կայուն էներգիայի օրեր»-ի շրջանակում հանդիպել է «Երիտասարդությունը՝ հանուն Հայաստանի գիտ...
Պատասխանատու ձևով ասում եմ, գերազանց առաջադիմությամբ կրթությունից դուրս չի մնա. Փաշինյան
Որևէ ուսանող կրթական պրոցեսից չպետք է դուրս մնա միայն այն պատճառով, որ ուսման վարձը վճարելու խնդիր ունի։ Այս մասին ասել...
Մոսկվայի և Երևանի միջև բանակցություններ են ընթանում. Խանդանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի երկաթ...