Պատահարներ

Ռուս միլիարդատիրոջը մահացած են գտել մոսկովյան իր բնակարանում

Ռուս միլիարդատիրոջը մահացած են գտել մոսկովյան իր բնակարանում

Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակարանում մահացած են գտել միլիարդատեր, «Սերվիս 77» առաքման ծառայության հիմնադիր Իգոր Կուդրյակովին: Տեղեկությունը հայտնում է «Իզվեստիան»՝ հղում անելով իր աղբյուրներին։ 63-ամյա գործարարի մարմինը հայտնաբերել են Կուդրինսկայա հրապարակում գտնվող բնակարանում։ Զրուցակիցը պարզաբանել է, որ տղամարդը վերջին շրջանում հիվանդ է եղել։
 

«Ենթադրվում է, որ մահը վրա է հասել ուռուցքաբանական հիվանդությունից», — ասել է պարբերականի աղբյուրը:
 

Փաստի առթիվ ստուգումներ են սկսվել։
 

Իգոր Կուդրյակովը ծնվել է 1960 թվականի ապրիլի 4-ին։ 2000-ականների սկզբին նա հիմնել է «Սերվիս 77» մթերային առաքման ծառայությունը, նա նաև ղեկավարել է ընկերության տնօրենների խորհուրդը։ Ավելի ուշ ընկերությունը գնել է կենսաբանական հավելումների արտադրող VIP Group-ը, Կուդրյակովը գործարքից 15 մլն դոլար է վաստակել։
 

Գործարարը նաև զբաղեցրել է Մոսկվայի մարզի պետական բնակարանային տեսչության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը։ Որոշ ժամանակ նա Նորիլսկում առևտրային ընկերություն է ղեկավարել։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250