ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի նախագահի խորհրդականը` Աղդամով հումանիտար օգնություն բերելու մասին
Երևանում այսօր՝ հուլիսի 18-ին, շարունակվում են ի պաշտպանության Արցախի մեկնարկած ակցիաները։
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանից Աղդամով հումանիտար օգնություն տեղափոխմանը:
«Մենք Ադրբեջանի Հանրապետության հետ չունենք համապատասխան իրավակարգավորումներ և նման գործընթացներն այս փուլում անհնար է»,- նշել է խորհրդականը:
Հիշեցնենք, որ Բայրամովը կրկնել է «Ադրբեջանի հայ բնակիչների պահանջմունքների բավարարման համար Աղդամ ճանապարհի օգտագործման» առաջարկը, որն արել էր նաև անցած շաբաթ:
Մանրամասները տեսանյութում: