Լաչինի սահմանային անցակետի տեղադրումն Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է․ Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ ընդունել է Բաքվում Ռուսաստանի նոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Երկու կողմերը նշել են, որ Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների զարգացումը կարևոր է։ Քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։
APA գործակալությունը փոխանցում է՝ Բայրամովը հայտարարել է, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մեկնաբանումը հայկական կողմի դիրքորոշման հիման վրա», ինչը, Բաքվի պնդմամբ, տեղ է գտել Ռուսաստանի արտգործնախարարության հուլիսի 15-ի հայտարարությունում, չի համապատասխանում Մոսկվայի և Բաքվի միջև Դաշնակցային փոխգործողության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքներին:
Նա նաև պնդել է, որ «Լաչին» անցակետի տեղադրումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է և ուղղված է «հակաօրինական գործունեության կանխարգելմանն ու թափանցիկության ապահովմանը»: Բայրամովը կրկնել է «Ադրբեջանի հայ բնակիչների պահանջմունքների բավարարման համար Աղդամ ճանապարհի օգտագործման» առաջարկը, որ արել էր անցած շաբաթ:
Նմանատիպ հոդվածներ
Կրկին ապատեղեկատվություն․ ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի տարածած հաղորդագրութունը
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 18- ին ժամը 21։15-ի սահմաններում փ...
Մենք Ադրբեջանի հետ որևէ սահմանային խնդիր չունենք. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ
Բարեբախտաբար, մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ զարգանում են։ Մենք այդ երկրի հետ որևէ սահմանային կամ անվտանգային խնդի...
Իրանն օգնում է ՌԴ-ին՝ երկրում ԱԹՍ գործարան կառուցել․ CNN
ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական գործակալության վերլուծաբանները հայտնել են, որ Իրանն օգնում է Ռուսաստանին իր...
Պետդուման 5 տարով բարձրացրել է պահեստազորային տարիքը
Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ստորին պալատը՝ Պետդուման վերջին ընթերցմամբ ընդունել է զինվորական կոչումներ ունեցող որո...