Սա ուղղված է Դավիթին խոցելուն՝ նրա ընտանիքի միջոցով. փաստաբան
Դավիթ Համբարձումյանի այսօրվա դատական նիստից անմիջապես հետո ձերբակալվել է նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, գրել է փաստաբան Գայանե Պապոյանը։
«Առաջադրված մեղադրանքը շինծու և ակնհայտ անհիմն է, որևէ աղերս չունի իրականության հետ։ Սա արդարադատություն չէ, սա քաղաքական հաշվեհարդար է։
Դավիթ Համբարձումյանի նիստից անմիջապես հետո նրա եղբոր «ձերբակալությունը» ոչ միայն կասկածելի համընկնում է, այլև բացահայտ քաղաքական կապ ունեցող գործողություն։ Մտացածին մեղադրանքներով մարդկանց բռնելը դարձել է իշխանական գործիք՝ ճնշելու, վախեցնելու և լռեցնելու նրանց, ովքեր համարձակվում են դիրքավորվել ընդդեմ համակարգի։
Երբ օրենքը դառնում է քաղաքական հաշվեհարդարի միջոց, պետությունը դադարում է լինել իրավական և վերածվում է ռեպրեսիվ մեխանիզմի։ Սա ոչ թե իրավական գործընթաց է, այլ քաղաքական հետապնդում՝ ուղղված Դավիթին խոցելուն՝ նրա ընտանիքի միջոցով։
Ակնհայտ է՝ սա կապ ունի ոչ թե «օրենքի», այլ քաղաքական վրեժի հետ»,- նշել է Դավիթ Համբարձումյանի փաստաբանը։
Հիշեցնենք՝ ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը: Այս մասին Auroranews.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից:
Նմանատիպ հոդվածներ
Եկեղեցին փորձում է դիրքավորվել պետության մեջ․ Փաշինյան
Եկեղեցին չի կարող լինել պետություն՝ պետության մեջ։ Ցավոք, տեսել ենք դրսևորումներ, որ եկեղեցին փորձում է դիրքավորվել ոչ մ...
TRIPP-ը ներդրումային ծրագիր է Հայաստանում, Ադրբեջանում TRIPP չկա․ վարչապետ
Մենք TRIPP-ը պետք է ընկալենք որպես ներդրումային ծրագիր, որովհետև այն օգոստոսի 8-ին էր քաղաքական հայտարարություն։ Այս մաս...
Երբեք չենք գործելու Ռուսաստանի դեմ․ Փաշինյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա և չի լինելու մեր օրակարգում։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասել...
Խաղաղության քայքայում չի լինելու, հետևողականորեն գնալու ենք սահմանազատման ճանապարհով
Ես ուզում եմ մեկընդմիշտ արձանագրենք օկուպացված տարածքների հետ կապված խնդիրը. մենք ասել ենք և դրա վերաբերյալ արդեն ունենք...