ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ Սիմոնյանի և Քսենյա Սոբչակի դեմ նախապատրաստվող մահափորձից
ՌԴ-ի Բասմանի դատարանը ներկայումս քննում է «Россия сегодня» և RT մեդիա խմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և հաղորդավարուհի Քսենիա Սոբչակի սպանության նախապատրաստումը մահափորձեր նախապատրաստելու գործով մեղադրյալների կալանավորման հարցը։ Այս մասին հայտնում է «The Rambler»-ը:
«Գործով ամբաստանյալները բերվել են դատարան, նրանց նկատմամբ նյութեր են ստացվել, այժմ քննվում են»,– ասվում է հոդվածում:
Խմբավորման հիմնադիր, 18-ամյա նեոնացիստ Միխայիլ Բալաշովը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ ինքն ու իր հանցակիցները Սիմոնյանի և Սոբչակի վրա մահափորձ են նախապատրաստել։
Երիտասարդը հայտնել է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունների կուրատորի անունից հետախուզություն է իրականացրել RT-ի գլխավոր խմբագրի նստավայրում։ Դրանից հետո նա պետք է ստանար զենք-զինամթերք սպանության համար։ Սակայն ավելի ուշ բերման են ենթարկվել ԱԴԾ-ի կողմից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դաշնային անվտանգության ծառայությունը և իրավապահները կանխել են ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից «Россия сегодня» և RT մեդիա խմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և լրագրող, հաղորդավարուհի Քսենիա Սոբչակի սպանության նախապատրաստումը:
Հետաքննության ընթացքում հայտնաբերվել է և առգրավվել է Կալաշնիկով ինքնաձիգ, դրա համար նախատեսված 90 պարկուճ, դանակներ, ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, նացիստական խորհրդանիշներով դրոշներ, նացիստական գրականություն, ինչպես նաև կապի սարքավորումներ և համակարգիչներ՝ իրենց հանցագործությունը հաստատող տեղեկություններով»,- հայտնել են Դաշնային անվտանգության ծառայությունից: