ԱՄՆ-ն նոր սահմանափակումներ է մտցրել Վենեսուելայի նավթի շուրջ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է նոր լիցենզիա, որը կարգավորում է Վենեսուելայի նավթային ոլորտում իրականացվող գործարքները և սահմանափակում է Ռուսաստանի մասնակցությունը այդ գործընթացներին։ Փաստաթուղթը հրապարակվել է Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչության (OFAC) կողմից։
Լիցենզիան արգելում է ցանկացած գործարք, որտեղ ներգրավված են Ռուսաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի և Կուբայի քաղաքացիներ կամ ընկերություններ։ Սահմանափակումները տարածվում են նաև այն կազմակերպությունների վրա, որոնք ուղղակի կամ անուղղակի վերահսկվում են նշված երկրների կողմից կամ գործում են համատեղ ձեռնարկությունների ձևաչափով։
Բացի այդ, փաստաթուղթը սահմանափակում է գործարքները Վենեսուելայում և ԱՄՆ-ում գրանցված այն իրավաբանական անձանց հետ, որոնք պատկանում են կամ վերահսկվում են Չինաստանի կառույցների կողմից, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների դեպքում, որտեղ ներգրավված են չինական ընկերություններ։
Միևնույն ժամանակ, լիցենզիան թույլատրում է ամերիկյան բիզնեսին գործունեություն ծավալել Վենեսուելայի նավթագազային ոլորտում՝ ներառյալ հետախուզումը, արդյունահանումը և հումքի մշակումը։
Նմանատիպ հոդվածներ
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...
Երկարատև հակամարտությունը ավարտված է․ Վենսի հայտարարությունը՝ Ադրբեջանում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։ Պեսկովը...