Կանխվել է Մարգարիտա Սիմոնյանի և Քսենյա Սոբչակի դեմ նախապատրաստվող մահափորձը
Դաշնային անվտանգության ծառայությունը և իրավապահները կանխել են ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից «Россия сегодня» և RT մեդիա խմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և լրագրող, հաղորդավարուհի Քսենիա Սոբչակի սպանության նախապատրաստումը: Այս մասին հայտնում է Ria.ru-ն` հղում անելով Դաշնային անվտանգության ծառայությանը:
Նախօրեին Մոսկվայում և Ռյազանի մարզում բերման են ենթարկվել նեոնացիստական «Պարագրաֆ-88» խմբավորման անդամները, որոնք հետախուզություն են իրականացրել Սիմոնյանի և Սոբչակի «աշխատանքի և բնակության հասցեներում»։
Ձերբակալվածները նշել են, որ յուրաքանչյուրի սպանության համար պետք է ստանային1.5 միլիոն ռուբլի (20 հազար դոլար)։
«Հետաքննության ընթացքում հայտնաբերվել է և առգրավվել է Կալաշնիկով ինքնաձիգ, դրա համար նախատեսված 90 պարկուճ, դանակներ, ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, նացիստական խորհրդանիշներով դրոշներ, նացիստական գրականություն, ինչպես նաև կապի սարքավորումներ և համակարգիչներ՝ իրենց հանցագործությունը հաստատող տեղեկություններով»,- հայտնել են Դաշնային անվտանգության ծառայությունից:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր Վարդավառ է. ՆԳՆ-ն հորդորում է
Հայ Աառաքելական եկեղեցին այսօր նշում է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։ Հիսուս Քրիստոսի Պայծառ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բարբարոսություն` Ծաղկաձորում. օգտատերն ահազանգում է
«Ես հիմա Ծաղկաձորում եմ։ Այն բարբարոսությունը, որը տեղի է ունենում հենց հիմա այստեղ, բառերով ու նկարներով փոխանցել հնարա...
Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած քավորը 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր է. «Հետք»
Ծաղկաձոր քաղաքում կառուցվում է 40-50 միլիոն դոլար գնահատված մի համալիր, որի մեկնարկը տրվել է 2021 թ.-ի խորհրդարանական ըն...
Քաղաքում հստակ աղբահանության ճգնաժամա, 4-5 օրով աղբամանները չեն դատարկվում. օգտատեր
«Ուրեմն քաղաքում հստակ աղբահանության ճգնաժամա, 4-5 օրով աղբամանները չեն դատարկվում, աղբամանների մի մասը ջարդված-փշրված վ...