Դիլիջանում խնջույքն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Երեկ՝ հուլիսի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյան), ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Եփրեմ Գալստյանի գլխավորությամբ, հաշված օրերի ընթացքում, իրականացնելով հսկայածավալ ճիշտ և գրագետ աշխատանք, այնուհետև ստացված օպերատիվ տվյալները ի մի բերելով, համոզված լինելով, որ տեղեկությունները հավաստի են՝ իրականացնում են հատուկ օպերացիա: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Այդ օպերացիայի շրջանակում Տավուշի մարզի ոստիկանները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչությունների, ոստիկանության Սևանի և Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքների իրենց գործընկերների հետ, ոստիկանության Դիլիջանի բաժին են տեղափոխել մի քանի անձանց:
Հուլիսի 6-ին, ժամը 23:30-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։