ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կոմիտասի պողոտայում պայթյունի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, 33 բնակարանների պատուհաններ և այլն
Հուլիսի 3-ին, ժամը 22։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտա թիվ 54/1 հասցեում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Պարզվել է, որ ավտոտնակում տեղի է ունեցել 20 կգ-անոց հեղուկ գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է երկու քարաշեն ավտոտնակ, վնասվել՝ ևս 2-ը: Վնասվել են մոտակայքում կայանած թվով 9 տրանսպորտային միջոց, մոտ 33 բնակարանի և շքամուտքի պատուհաններ ու դռներ և 2 պատշգամբի արտաքին պատ․ կա տուժած։
Փրկարարները տուժածին (Հ. Գ., ծնված 1945 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Փրկարարները փլատակներում իրականացրել են որոնողական աշխատանքներ, այլ տուժած քաղաքացիներ չեն հայտնաբերվել:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոտնակները, իրականացրել անվտանգության միջոցառումներ՝ շենքի մուտքերից և բնակարաններից հեռացրել պատուհանների և ապակիների մնացորդները, ստուգել վնասված ավտոմեքենաների անվտանգությունը. վտանգավոր երկրորդային գործոններ չեն հայտնաբերվել:
Փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:
[47389ca22799acf5aed3f791d3501da1.jpg]
[48c8272f6108bf1366a502d17b022c09.jpg]
[ef2ee50c685c5d4e240a9897def04f10.jpg]
[c80c928feef952d0d4ca55d47a235d8b.jpg]
[29f325d7d5e631c55d52c6c802c3140f.jpg]
[c4f081ef090a549e17ca6a931f743e52.jpg]
[9a2f4fa303843b29369908a68165c054.jpg]
[3f85177472c52ba8337d53a7b44412ec.jpg]
[43e4d1f21668b0298bad5af41cf07dda.jpg]
[055dbb0367360ac4591ffd1835d759d2.jpg]
[a47df77610df9c66af59cc45eabc3929.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչ է տեղի ունեցել Կոմիտասի պողոտայում․ մանրամասներ՝ պայթյունից
Հուլիսի 3-ին, ժամը 22։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտա թիվ 54/1...
Խմբակային խուլիգանություն՝ Երևանում․ ձերբակալվածների թվում մականունավորներ կան․ ԶԼՄ
Հուլիսի 1-ին, խմբակային խուլիգանություն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։ Այդ օրը՝ ժամը 23:10-...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում քամու հետևանքով վնասներ են եղել
Հուլիսի 4-ին, ժամը 19:30-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Միաժամանակ հրդեհվել են Շիրակ գյուղի եկեղեցին ու մատուռը․ ԶԼՄ
Անհասկանալի պայմաններում, գրեթե միաժամանակ հունիսի 30-ին ժամը՝15:00-16:00-ի մոտակայքում հրդեհվել են Շիրակի մարզի Շիրակ գ...