Խմբակային խուլիգանություն՝ Երևանում․ ձերբակալվածների թվում մականունավորներ կան․ ԶԼՄ
Հուլիսի 1-ին, խմբակային խուլիգանություն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Այդ օրը՝ ժամը 23:10-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին և Ոստիկանության Մարաշի բաժանմունք օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խանջյան փողոցի 50 հասցեում՝ Շախմատի տան մոտ, մի խումբ անձինք կռիվ են անում ու փայտերով իրար ծեծում:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանում Ոստիկանության Կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները, որոնք Շախմատի տան մոտ նկատում են մի խումբ անձանց, որոնք ոտքերով ու ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց, հնչեցնում հայհոյանքներ՝ դիտավորյալ կերպով խախտելով հասարակական կարգը:
Ոստիկանների և պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում նշված վայրից կռվի մասնակիցները բերման են ենթարկվում ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներնն են Երևանի բնակիչներ 21-ամյա Մովսես Մ.-ն, 21-ամյա Վահան Վ.-ն, 19-ամյա Մանվել Ա.-ն, 21-ամյա Արտաշես Բ.-ն, 23-ամյա Արմեն Ղ.-ն, 28-ամյա Սարգիս Ա.-ն և 20-ամյա Ալեքսանդր Մ.-ն:
Նշված անձինք այնուհետև ոստիկանության Մարաշի բաժանմունքից ներկայացվում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից մի քանիսը ունեն մականուններ, նրանց ընկերական շրջապատում դիմում են՝ «Շտիռլից», «Չերչիլ», «Ռեմբո», «Վանդամ» և «Ձենով Օհան»: