Պայթյուն` ավտոմեքենայում. կան տուժածներ. ԶԼՄ

Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գուղի վերջնամասում ավտոմեքենայի ինքնավթար է տեղի ունեցել և առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։

 

Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

 

Փրկարարները փակել են գազաբալոնի փականը, դադարեցրել գազի արտահոսքը և հոսանքազրկել այն։

 

«Արմենիա» բժշկական կենտրոնի է տեղափոխվել 3 քաղաքացի։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ Երևան ընթանալիս ավտոմեքենայի մեջ պայթյուն է առաջացել՝ բռնկումով, ինչի պատճառով էլ վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան ու բախվել է բետոնե եզրաքարին։

 

Իսկ վարորդն ու 2 ուղևորներ այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

 

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ու վիրավորների ինքնությունը