Դիմակավորված և զինված ավազակային հարձակում Երևանում, թալանել են դեղատուն. ԶԼՄ

Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ 17 հասցեում գործող դեղատանը ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մի քաղաքացի դիմակավորված և դանակը ձեռքին մտել է դեղատուն և ավազակային հարձակում կատարել՝ հափշտակելով մոտ 200 հազար դրամ, ապա դիմել փախուստի։

 

Դեպքի փաստով քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Ոստիկանությունն ու  քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան, գողոնը և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։