Պատահարներ
Հրդեհ Չարենցի փողոցում գտնվող սրճարաններից մեկի խոհանոցում
Julya
Հուլիսի 6-ին, ժամը 05։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցում գտնվող սրճարաններից մեկի խոհանոցում այրվում է ճարպաջեռոց։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։53-ին, մարվել՝ 06։41-ին։ Խոհանոցի 3 քմ հատվածում այրվել են ճարպաջեռոց, խոհանոցային գույք, սպասք, ջերամահարվել՝ պատերը և առաստաղը, իսկ խոհանոցի մոտակա խորդանոցում այրվել է գույք։
Նմանատիպ հոդվածներ
Երեխան արթնացել է ու սկսել են փնտրել մորը՝ ոտքով հասնելով Մարտակերտ․ մանրամասներ երեխաների մահվան դեպքից
Julya
Նոր մանրամասներ «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայի հրդեհից
Julya
Սուրբ Հովհաննես մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. փրկարարները 200 մետր պատգարակով իջեցրել են
Julya
Գազի արտահոսքի հետևանքով ավելի քան 24 մարդ է զոհվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում
Julya