ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակը` Ֆրանսիայում. Մարսելում զենքի խանութ են թալանել
Ֆրանսիայում անկարգությունները շարունակվում են։ Ինչպես գրում է Le Figaro թերթը, Մարսելում զենքի խանութ են թալանել։
Բացի այդ, անկարգությունների մասնակիցները ջարդել են տարբեր խանութների ապակիներ, թալանվել են մի քանի բուտիկներ, այդ թվում՝ ոսկերչական խանութ։ Հստակ վնասը հնարավոր չէ նշել, քանի որ անկարգությունները միայն ուժեղանում են, և ցանցում հայտնվում են վանդալիզմի և կողոպուտի ավելի ու ավելի շատ դրվագներ։ Անկարգությունների մասնակիցները այրել են ավտոմեքենաներ և պիրոտեխնիկայով հարվածել իրավապահներին։
BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ Մարսելում արդեն 50 մարդ է բերման ենթարկվել։ Քաղաքի փողոցներում տեսել են RAID հատուկ նշանակության ուժերի։
Հունիսի 27-ին Նանտերում 17-ամյա վարորդը հրաժարվել է ենթարկվել ճանապարհային ոստիկանությանը և սպանվել է ոստիկանի կրակոցից։ Նրա մահը անկարգություններ է առաջացրել Նանտերում, որոնք հետո տարածվեցին Ֆրանսիայի այլ կոմունաներում և խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Դիժոնը, Լիլը, Լիոնը, Մարսելը, Ստրասբուրգը և Թուլուզը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆրանսիայում թալանվել են Apple և Lacoste խանութները
Անկարգություններ են տեղի ունեցել ֆրանսիական Ստրասբուրգի կենտրոնում։ Թալանվել են Apple և Lacoste խանութները, գրում է Actu...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը՝ Քարակերտի ակումբում տեղի ունեցած սպանության մասին․ մանրամասներ
Հուլիսի 3-ին, ժամը 05։26-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժին «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում ավտոմեքենա է պայթել․ ինչ է հայտնի
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ավտոմեքենա է պայթել։ Այս մասին գրում են տեղի լրատվամիջոցները։Միջադեպը տեղի է ունեցել Ֆեստիվալնա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տիտան» բաթիսկաֆի 5 անդամները զոհվել են ստորջրյա սարքի «աղետալի ներպայթման» պատճառով․ ԱՄՆ առափնյա ծառայություն
ԱՄՆ առափնյա պահպանությունը հաստատել է, որ անհետացած «Տիտան» բաթիսկաֆի անձնակազմի հինգ անդամները մահացել են «աղետալի ներպ...