Քաղաքականություն

Թրամփը ստորագրեց հրամանագիրը. ԱՄՆ-ում «ծննդաբերական տուրիզմը» կսահմանափակվի

Թրամփը ստորագրեց հրամանագիրը. ԱՄՆ-ում «ծննդաբերական տուրիզմը» կսահմանափակվի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որն ուղղված է այսպես կոչված «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարին։ Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ օտարերկրացիները մեկնում են ԱՄՆ՝ երեխային…

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որն ուղղված է այսպես կոչված «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարին։ Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ օտարերկրացիները մեկնում են ԱՄՆ՝ երեխային այնտեղ ծննդաբերելու և նրա համար ամերիկյան քաղաքացիություն ստանալու նպատակով։




Թրամփի խոսքով՝ այս երևույթի շուրջ «ամբողջ բիզնես է ձևավորվել», և, ըստ նրա, հարյուր հազարավոր մարդիկ օգտվել են այդ հնարավորությունից։




ԱՄՆ նախագահը ստորագրել է նաև երկրորդ հրամանագիրը, որով ընդլայնվում է այն անձանց շրջանակը, որոնց երեխաները չեն կարող ավտոմատ կերպով ստանալ ԱՄՆ քաղաքացիություն։ Այդ ցանկում ներառվել են, մասնավորապես, ԱՄՆ-ի «օտարերկրյա թշնամիները», օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների անդամները, ինչպես նաև դիվանագետների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցների երեխաները։




Թրամփը հայտարարել է, որ նախկին որոշումը «շատ անհաջող» էր և վստահություն հայտնել, որ այս անգամ ավելի նեղ սահմանափակումները կդիմանան սահմանադրական ստուգմանը։




Հիշեցնենք, որ ԱՄՆ Սահմանադրության 14-րդ ուղղումը, որն ընդունվել է 1868 թվականին, երաշխավորում է ԱՄՆ-ում ծնված անձանց քաղաքացիության իրավունքը։


 2026 թվականի հունիսին ԱՄՆ Գերագույն դատարանը  անօրինական էր ճանաչել Թրամփի այս որոշումը, սակայն Թրամփը համձայնագիրը կրկին ստորագրել և ուղարկել է ստուգման: 



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250