ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը՝ Քարակերտի ակումբում տեղի ունեցած սպանության մասին․ մանրամասներ
Հուլիսի 3-ին, ժամը 05։26-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժին «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել «ԳՈՒՎ հարցականով, ձախ ազդրի ծակած վերք, աջ ձեռքի կոտրվածք» ախտորոշումով՝ 24-ամյա երիտասարդ, «որովայնի առաջնային պատի ծակած վերք, լյարդի վնասում, ներքին արնահոսություն» ախտորոշումով՝ 31-ամյա երիտասարդ և «որովայնի առաջնային պատի թափանցող վերք» ախտորոշումով՝ 53-ամյա տղամարդ: Հիվանդանոցում 53-ամյա տղամարդը՝ Քարակերտ գյուղի բնակիչ Քերոբ Հայրապետյանը, մահացել է: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գիշերվա ժամը 3-ի սահմաններում Քարակերտ գյուղի ակումբում մի խումբ անձանց վեճը վերածվել էր ծեծկռտուքի, որի ընթացքում էլ Արտենի գյուղի 23-ամյա բնակիչը դանակահարել էր Քարակերտ գյուղի երեք բնակիչներին, որոնք տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ 53-ամյա տղամարդը մահացել էր:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արտենի գյուղի 24-ամյա և 23-ամյա բնակիչները հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Բաղրամյանի բաժին, որտեղ նրանք խոստովանել են կատարած արարքը:
Նրանք ներկայացվել են Արմավիրի քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակը` Ֆրանսիայում. Մարսելում զենքի խանութ են թալանել
Ֆրանսիայում անկարգությունները շարունակվում են։ Ինչպես գրում է Le Figaro թերթը, Մարսելում զենքի խանութ են թալանել։ Բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆրանսիայում թալանվել են Apple և Lacoste խանութները
Անկարգություններ են տեղի ունեցել ֆրանսիական Ստրասբուրգի կենտրոնում։ Թալանվել են Apple և Lacoste խանութները, գրում է Actu...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում ավտոմեքենա է պայթել․ ինչ է հայտնի
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ավտոմեքենա է պայթել։ Այս մասին գրում են տեղի լրատվամիջոցները։Միջադեպը տեղի է ունեցել Ֆեստիվալնա...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաժան կադրեր՝ Ղրիմի կամրջի վրա միջադեպից րոպեներ անց
Mash-ը հրապարակել է դաժան կադրեր, որոնցում երևում են Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի հետևանքով վթարված ավտոմեքենա...