Պատահարներ Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տիտան» բաթիսկաֆի 5 անդամները զոհվել են ստորջրյա սարքի «աղետալի ներպայթման» պատճառով․ ԱՄՆ առափնյա ծառայություն

ԱՄՆ առափնյա պահպանությունը հաստատել է, որ անհետացած «Տիտան» բաթիսկաֆի անձնակազմի հինգ անդամները մահացել են «աղետալի ներպայթման» պատճառով, գրում է Independent-ը։  ««Տիտան»-ի անձնակազմը…

ԱՄՆ առափնյա պահպանությունը հաստատել է, որ անհետացած «Տիտան» բաթիսկաֆի անձնակազմի հինգ անդամները մահացել են «աղետալի ներպայթման» պատճառով, գրում է Independent-ը։ 

 

««Տիտան»-ի անձնակազմը զոհվել է սուզանավի ներպայթման պատճառով։ Ջրի ճնշման պատճառով 5 մարդ տեղափոխող ստորջրյա սարքը բառացիորեն սեղմվել է՝ Տիտանիկի խորտակման վայրից 487 մետր հեռավորության վրա»,- հայտնել է ԱՄՆ առափնյա պահպանության ներկայացուցիչը։ 

«Տիտան» բաթիսկաֆի անձնակազմի անդամներն էին Oceangate Expeditions-ի գործադիր տնօրեն Սթոքթոն Ռաշը, պակիստանցի գործարար Շահզադա Դաուդը և նրա որդի Սուլեմանը, բրիտանացի միլիարդատեր Համիշ Հարդինգը և ֆրանսիացի արկածախնդիր Փոլ-Հենրի Նարգոլեն։ 

 

Հիշեցնենք, որ ստորջրյա սարքը կիրակի կորցրեց կապը «Տիտանիկը» տեսնելու համար 4000 մետր սուզվելուց երկու ժամ անց: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250