ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆրանսիայում թալանվել են Apple և Lacoste խանութները
Անկարգություններ են տեղի ունեցել ֆրանսիական Ստրասբուրգի կենտրոնում։ Թալանվել են Apple և Lacoste խանութները, գրում է Actu Strasbourg-ը։
Մոտ 50 հոգի մտել ու թալանել է Apple խանութը՝ վերցնելով ցուցադրված բոլոր հեռախոսները։ Նշվում է, որ խանութը չի հասցրել փակել դռները։
Թալանվել է նաև Lacoste խանութը: Twitter-ում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ մտնում ներս ու դուրս գալիս խանութի հագուստներով։
Auroranews.am-ի հետ զրույցում ֆրանսաբնակ հայերից մեկը նշել է, որ երկրում փակվում են բոլոր խանութները։ Սպասվում է, որ առաջիկա օրերին անկարգությունները ավելի կսրվեն, քանի որ ցույցերի պատճառ դարձած սպանությանը հաջորդած առաջին հանգստյան օրերն են։
Ֆրանսիայում զանգվածային անկարգությունները սկսել են այն բանից հետո, երբ Փարիզի Նանտեր արվարձանում ոստիկանը կրակել ու սպանել է Mercedes մեքենա վարող 17-ամյա դեռահասին, որը հրաժարվել է ենթարկվել իրավապահների պահանջներին։ Դատարանը կրակողին կալանավորելու որոշում է կայացրել։
Հունիսի 30-ի գիշերը բերման է ենթարկվել ավելի քան 660 քաղաքացի։ Բերման ենթարկվածների առնվազն մեկ երրորդը երիտասարդներ և անչափահասներ են։
Ինչպես հայտնել էինք՝ Ֆրանսիայում կչեղարկեն ժամանցի միջոցառումները հատկապես վտանգավոր շրջաններում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակը` Ֆրանսիայում. Մարսելում զենքի խանութ են թալանել
Ֆրանսիայում անկարգությունները շարունակվում են։ Ինչպես գրում է Le Figaro թերթը, Մարսելում զենքի խանութ են թալանել։ Բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը՝ Քարակերտի ակումբում տեղի ունեցած սպանության մասին․ մանրամասներ
Հուլիսի 3-ին, ժամը 05։26-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժին «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում ավտոմեքենա է պայթել․ ինչ է հայտնի
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ավտոմեքենա է պայթել։ Այս մասին գրում են տեղի լրատվամիջոցները։Միջադեպը տեղի է ունեցել Ֆեստիվալնա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տիտան» բաթիսկաֆի 5 անդամները զոհվել են ստորջրյա սարքի «աղետալի ներպայթման» պատճառով․ ԱՄՆ առափնյա ծառայություն
ԱՄՆ առափնյա պահպանությունը հաստատել է, որ անհետացած «Տիտան» բաթիսկաֆի անձնակազմի հինգ անդամները մահացել են «աղետալի ներպ...