ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բանգկոկի միջազգային օդանավակայանում շարժասադուղքը քաշել է կնոջ ոտքը․ այն անդամահատվել է
Թայլանդում՝ Բանգկոկի միջազգային օդանավակայանում շարժասադուղքը քաշել է 57-ամյա կնոջ ոտքը, ինչի հետևանքով այն անդամահատվել է։ Այս մասին գրում է CNN-ը:
Don Mueang միջազգային օդանավակայանի տնօրենի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել ներքին ուղևորատար տերմինալի հարավային միջանցքում։
Նա մանրամասնել է, որ շարժասանդուղքը քաշել է կնոջ ձախ ոտքը, ինչի հետևանքով խիստ լուրջ վնասվածքներ են առաջացրել: Դեպքի վայր ժամանած բժիշկները նրան հոսպիտալացրել են ու մինչև ծունկն անդամահատել ոտքը: