Պատահարներ
Հրդեհ Բյուրեղավանի հանրակացարանում. տարհանվել են մարդիկ
Հունիսի 8-ին, ժամը 19:31-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի հանրակացարանային շենքի առաջին հարկի սենյակներից մեկում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել՝ 20:22-ին։ Մասամբ այրվել են գույք և կենցաղային իրեր՝ մոտ 15 քմ։
Փրկարարները տարհանել են երկու բնակչի, ովքեր շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթաշենի դպրոցի բակում փորձել են սեռական բռնություն գործադրել 9-ամյա աղջկա նկատմամբ
Դեբեդ գյուղի խաղահրապարակում 11 տարեկան աղջնակ է հոսանքահարվել և մահացել
Սյունիքում լճակից 3-ամյա երեխայի են դուրս բերել. նրան փրկել չի հաջողվել
Սյունիքում ողբերգական ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայողներ են զոհվել. ԶԼՄ
Ավելին Պատահարներ բաժնից
Դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին
2.7