Սյունիքում ողբերգական ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայողներ են զոհվել. ԶԼՄ
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։
Ժամը 18:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 39-ամյա Վարուժան Բ.-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Վարդավանք - Կապան ավտոճանապարհի 4.5 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով Վարուժան Բ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Գ.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ մահացածի մարմինը դուրս են բերել ձորից և մոտեցրել դիատարին, իսկ վիրավորին՝ շտապօգնության ավտոմեքենային:
Մինչ դեպքի վայրում քննիչի զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կապանի բաժին, որ վիրավոր Հարություն Գ.-ն վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով`մահացածները ծառայում էին ՀՀ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայողներ:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում լճակից 3-ամյա երեխայի են դուրս բերել. նրան փրկել չի հաջողվել
Հունիսի 12-ին, ժամը 17։28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
Դավիթաշենի դպրոցի բակում փորձել են սեռական բռնություն գործադրել 9-ամյա աղջկա նկատմամբ
Հունիսի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Դեբեդ գյուղի խաղահրապարակում 11 տարեկան աղջնակ է հոսանքահարվել և մահացել
Այսօր՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին գրում է Shamshyan. com-ը։ Ժամը 17:20-ի սահմ...
Վայքում 14-ամյա տղան ավտոմեքենան լվանալիս հոսանքահարվել և տեղում մահացել է․ ԶԼՄ
Վայոց Ձորի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել` հոսանքահարվել և մահացել է 14–ամյա տղա: Այս մասին հայտնում է shamshyan...