Սյունիքում լճակից 3-ամյա երեխայի են դուրս բերել. նրան փրկել չի հաջողվել
Հունիսի 12-ին, ժամը 17։28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթաշեն գյուղում երեխա է կորել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Վ․-ն (ծնված 2020 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել Հարթաշեն գյուղի մոտակայքում գտնվող լճակից և տեղափոխել Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները արձանագրել են վերջինիս մահը։
Ա․ Վ․-ի որոնողական աշխատանքներն իրականացնելիս քաղաքացի Ա․ Դ․-ն (ծնված 1979 թ.) մոտ 30 մ բարձրությամբ ժայռից գլորվել և վնասել է ոտքը։
Փրկարարները ձորից (մոտ 100 մ) պատգարակով դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել տուժածին, վերջինս հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում ողբերգական ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայողներ են զոհվել. ԶԼՄ
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։ Ժամը 18:00-ի սահմաններում Ս...
Դավիթաշենի դպրոցի բակում փորձել են սեռական բռնություն գործադրել 9-ամյա աղջկա նկատմամբ
Հունիսի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Դեբեդ գյուղի խաղահրապարակում 11 տարեկան աղջնակ է հոսանքահարվել և մահացել
Այսօր՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին գրում է Shamshyan. com-ը։ Ժամը 17:20-ի սահմ...
Վայքում 14-ամյա տղան ավտոմեքենան լվանալիս հոսանքահարվել և տեղում մահացել է․ ԶԼՄ
Վայոց Ձորի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել` հոսանքահարվել և մահացել է 14–ամյա տղա: Այս մասին հայտնում է shamshyan...