Պատահարներ
Նոր երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում 4,4 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Բնական աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD)։
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 19.40-ին Գյոքսունի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 11,41 կմ խորության վրա։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի նույն Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Դեբեդ գյուղի խաղահրապարակում 11 տարեկան աղջնակ է հոսանքահարվել և մահացել
Գառնիի աշակերտների ավտոբուսը հարվածել է Ջրվեժի գերեզմանատան շիրմաքարերին․ կա վիրավոր. ԶԼՄ
Դավիթաշենի դպրոցի բակում փորձել են սեռական բռնություն գործադրել 9-ամյա աղջկա նկատմամբ
Սյունիքում լճակից 3-ամյա երեխայի են դուրս բերել. նրան փրկել չի հաջողվել
Ավելին Պատահարներ բաժնից
Դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին
2.7