Գառնիի աշակերտների ավտոբուսը հարվածել է Ջրվեժի գերեզմանատան շիրմաքարերին․ կա վիրավոր. ԶԼՄ
Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում MAN մակնիշի մարդատար ավտոբուսը Երեւան Գառնի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Ջրվեժի գերեզմանների տարածում, դեռեւս ահայտ հանգամանքներում, դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել մի քանի շիրմաքարերի եւ հայտնվել գերեզմանոցի տարածքում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ ավտոբուսում եղել է 28 երեխա, ովքեր սովորում են Գառնու միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում եւ Աշտարակի ձորից վերադառնում էին Գառնի, երբ նշված վայրում տեղի է ունեցել վթարը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխաները չեն տուժել, սակայն բժիշկները բուժզննման են ենթարկում:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Դեբեդ գյուղի խաղահրապարակում 11 տարեկան աղջնակ է հոսանքահարվել և մահացել
Այսօր՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին գրում է Shamshyan. com-ը։ Ժամը 17:20-ի սահմ...
Դավիթաշենի դպրոցի բակում փորձել են սեռական բռնություն գործադրել 9-ամյա աղջկա նկատմամբ
Հունիսի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Սյունիքում լճակից 3-ամյա երեխայի են դուրս բերել. նրան փրկել չի հաջողվել
Հունիսի 12-ին, ժամը 17։28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
Սյունիքում ողբերգական ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայողներ են զոհվել. ԶԼՄ
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։ Ժամը 18:00-ի սահմաններում Ս...