«Նեյմար, կորիր». ՊՍԺ-ի երկրպագուները բողոքի ակցիա են արել ֆուտբոլիստի տան դիմաց
«Նեյմար, կորիր» վանկարկումներով են ՊՍԺ-ի երկրպագուները բողոքի ակցիա են իրականացրել հարձակվող Նեյմարի տան դիմաց: Այս մասին գրում է BeFootball-ը Twitter-ում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ փարիզցիների երկրպագուները բողոքի ակցիա էին կազմակերպել ակումբի ղեկավարության շտաբի դիմաց՝ պահանջելով փոփոխություններ կատարել թիմում։ Նրանք հայհոյանքներ են հնչեցրել թիմի հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Նեյմարի, գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիերի և նախագահ Նասեր Ալ-Խելայիֆի հասցեին։
Նշենք, որ Ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը: Այս մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ:
Նմանատիպ հոդվածներ
Ծանրորդներն այլևս չեն կարողանա բեմ բարձրանալ իրենց երկրի դրոշով
Ծանրորդներն այլևս չեն կարողանա բեմ բարձրանալ իրենց երկրի դրոշով: Տեղեկությունը Ասիայի առաջնության նախօրեին հայտնել...
Եթե այդ հնարքը չանեի, գուցե այն ճակատագրական լիներ ինձ համար. Մալխաս Ամոյան
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը ամփոփել է Խորվաթիայում կայացած առաջնությունը...
Այսպիսի արդյունք հայկական բռնցքամարտի պատմության մեջ չէր եղել. ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիա
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է. «Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության կ...
Մեսսին կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում. AFP
Հաջորդ մրցաշրջանում Լիոնել Մեսսին հանդես կգա Սաուդյան Արաբիայում, տեղեկացնում է Agence France-Presse-ը, գրում է armsport...