Այսպիսի արդյունք հայկական բռնցքամարտի պատմության մեջ չէր եղել. ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիա
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է.
«Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ է մտնում պատմական արդյունքով։ Մեր 13 մարզիկներից 12-ը կիսաեզրափակչում են և ապահովել են նույնքան մեդալ։ Այսպիսի արդյունք հայկական բռնցքամարտի պատմության մեջ չէր եղել։ Մրցումային 6-րդ օրը մենք ևս 3 հաղթանակ ունեցանք։
Նախ 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը համառ պայքարում պարտության մատնեց իսրայելցի Լուրի Լապչեվսկիուն։ Այնուհետև հաջողությունը զարգացրեց արցախցի Էրիկ Առստամյանը։
Մեր մարզիկը շատ գրագետ մարտավարությամբ պարտության մատնեց Սլովակիայի ներկայացուցիչ Լուկաս Վիմիցլիսկուն։ Բոլոր ռաունդների ընթացքում մեր բռնցքամարտիկը ուներ հսկայական առավելություն և մրցավարները 5։0 հաշվով հաղթանակը տվեցին մեզ։
Տղաների հավաքականի 12-րդ մեդալն ապահովեց 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը, ով հաղթեց իսրայելցի Ալի Շահավային։ Առաջին ռաունդի մեկնարկում մեր մարզիկը շատ արագ հասկացավ մրցակցի թույլ կողմերը ու մենամարտի թելը վերցրեց իր ձեռքը։ Արդյունքում շատ վստահ հաղթանակ` 5։0։
Մայիսի 1-ին կկայանան կիսաեզրափակիչները»:
Նմանատիպ հոդվածներ
Եթե այդ հնարքը չանեի, գուցե այն ճակատագրական լիներ ինձ համար. Մալխաս Ամոյան
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը ամփոփել է Խորվաթիայում կայացած առաջնությունը...
«Նեյմար, կորիր». ՊՍԺ-ի երկրպագուները բողոքի ակցիա են արել ֆուտբոլիստի տան դիմաց
«Նեյմար, կորիր» վանկարկումներով են ՊՍԺ-ի երկրպագուները բողոքի ակցիա են իրականացրել հարձակվող Նեյմարի տան դիմաց: Այ...
Ծանրորդներն այլևս չեն կարողանա բեմ բարձրանալ իրենց երկրի դրոշով
Ծանրորդներն այլևս չեն կարողանա բեմ բարձրանալ իրենց երկրի դրոշով: Տեղեկությունը Ասիայի առաջնության նախօրեին հայտնել...
ԱՄՆ բռնցքամարտի ֆեդերացիան դուրս է եկել միջազգային ասոցիացիայից
ԱՄՆ-ի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայից (IBA) դուրս գալու մասին:Հաղորդվ...