Եթե այդ հնարքը չանեի, գուցե այն ճակատագրական լիներ ինձ համար. Մալխաս Ամոյան
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը ամփոփել է Խորվաթիայում կայացած առաջնությունը, որտեղ ոսկե մեդալ է նվաճել և լրագրողների հետ զրույցում նշել է.
«Ուրախ եմ, որ կարողացա Եվրոպայի կրկնակի չեմպիոն դառնալ: Այս անգամ ավելի բարդ ստացվեց: Լավ էինք պատրաստվել մեր մարզիչների օգնությամբ: Եզրափակչում մրցակիցս լավ էր պատրաստվել ու ամեն ինչ անում էր հաղթանակի համար: 20 վայրկյանում կարողացա հնարք կատարել ու հետ բերել կորցրածս: Եզրափակիչ գոտեմարտից այդքան էլ գոհ չեմ, քանի որ եթե այդ հնարքը չանեի, գուցե՝ այն ճակատագրական լիներ ինձ համար»,- նշել է ըմբիշը:
Ամոյանի խոսքով՝ այս հաղթանակն իրեն վստահություն է տվել՝ հետագա մրցումների համար.
«Այս հաղթանակն ինձ ավելի մեծ ուժ տվեց այս քաշային կարգում: Հաջորդ մրցաշարերին ավելի վստահ կմոտենամ: Այդուհանդերձ, բացերը շատ են: Ամեն ինչ պետք է անեմ մարզիչների օգնությամբ բացերը լրացնելու և աշխարհի առաջնությանը պատրաստ մոտենալու համար, որը Փարիզ տանող ճանապարհի գլխավոր կետն է: Ինձնից հասնում է լավ մարզվել ու Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել, հետագայում էլ փորձել մեդալակիր դառնալ արդեն Փարիզի խաղերում»,- ասել է Մալխաս Ամոյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Նեյմար, կորիր». ՊՍԺ-ի երկրպագուները բողոքի ակցիա են արել ֆուտբոլիստի տան դիմաց
«Նեյմար, կորիր» վանկարկումներով են ՊՍԺ-ի երկրպագուները բողոքի ակցիա են իրականացրել հարձակվող Նեյմարի տան դիմաց: Այ...
Ծանրորդներն այլևս չեն կարողանա բեմ բարձրանալ իրենց երկրի դրոշով
Ծանրորդներն այլևս չեն կարողանա բեմ բարձրանալ իրենց երկրի դրոշով: Տեղեկությունը Ասիայի առաջնության նախօրեին հայտնել...
Այսպիսի արդյունք հայկական բռնցքամարտի պատմության մեջ չէր եղել. ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիա
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է. «Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության կ...
Մեսսին կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում. AFP
Հաջորդ մրցաշրջանում Լիոնել Մեսսին հանդես կգա Սաուդյան Արաբիայում, տեղեկացնում է Agence France-Presse-ը, գրում է armsport...