Մեսսին կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում. AFP
Հաջորդ մրցաշրջանում Լիոնել Մեսսին հանդես կգա Սաուդյան Արաբիայում, տեղեկացնում է Agence France-Presse-ը, գրում է armsport.am-ը:
Ինչպես հայտնում է AFP-ն՝ մեջբերելով բանակցություններին ծանոթ աղբյուրին, հարձակվողի՝ Սաուդյան Արաբիայի ակումբ տեղափոխելու գործարքը փակված է։ Արգենտինացին հաջորդ մրցաշրջանից կխաղա Մերձավոր Արևելքում։
Նույն աղբյուրը ֆուտբոլիստին առաջարկվող պայմանագրի գումարը «հսկայական» է անվանել (ըստ ԶԼՄ-ների՝ 300-400 մլն եվրո)։ Ի պատասխան AFP-ի հարցմանը՝ ՊՍԺ-ն չի մեկնաբանել այս տեղեկությունը և պարզապես հիշեցրել է, որ Մեսսիի պայմանագիրն ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսին ընդունել է սաուդյան «Ալ-Հիլալ» ակումբի առաջարկը: Այս մասին հայտնել էր El Chiringuito-ն։
Ըստ աղբյուրի՝ արգենտինացին որոշել է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն։ «Ալ-Հիլալի» կազմը պետք է համալրեն նաև Մեսսիի երկու նախկին թիմակիցները՝ կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը և պաշտպան Ժորդի Ալբան։ Նմանատիպ տեղեկություն ավելի վաղ հայտնել էր նաև իսպանական ևս մեկ աղբյուր՝ Diario Sport-ը։ Մանրամասներն՝ այստեղ։
Ըստ լուրերի՝ Մեսսին «Ալ-Հիլալում» տարեկան կվաստակի 400 միլիոն եվրո:
Իր հերթին ֆրանսիացի լրագրող Մոհամեդ Բուհաֆսին գրել է, որ արաբական ակումբը, որպեսզի համոզի Մեսսիին տեղափոխվել Սաուդյան Արաբիա, առաջարկներ է պատրաստել Բուսկետսի և Ալբայի, ինչպես նաև ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի համար:
Նմանատիպ հոդվածներ
Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը աշխարհի առաջնության 92 կգ քաշային կարգում պարտվեց 2021 թվականի աշխարհի առաջնության արծաթե մ...
Ծանրորդներն այլևս չեն կարողանա բեմ բարձրանալ իրենց երկրի դրոշով
Ծանրորդներն այլևս չեն կարողանա բեմ բարձրանալ իրենց երկրի դրոշով: Տեղեկությունը Ասիայի առաջնության նախօրեին հայտնել...
«Նեյմար, կորիր». ՊՍԺ-ի երկրպագուները բողոքի ակցիա են արել ֆուտբոլիստի տան դիմաց
«Նեյմար, կորիր» վանկարկումներով են ՊՍԺ-ի երկրպագուները բողոքի ակցիա են իրականացրել հարձակվող Նեյմարի տան դիմաց: Այ...
Եթե այդ հնարքը չանեի, գուցե այն ճակատագրական լիներ ինձ համար. Մալխաս Ամոյան
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը ամփոփել է Խորվաթիայում կայացած առաջնությունը...